National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.09.2005
Հունաստանի դեսպանի հրաժեշտի այցը Ազգային ժողով

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպան Անտոնիոս Վլավիանոսին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը կարեւորեց պարոն Վլավիանոսի ներդրումը հայ-հունական միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում եւ հաջողություններ մաղթեց նրան հետագա աշխատանքներում: Դեսպանի խնդրանքով խորհրդարանի նախագահը նրան իրազեկեց սահմանադրական բարեփոխումների ընթացքի, հանրաքվեի նախապատրաստման օրենսդրական աշխատանքների եւ ԵԽ-ում ստանձնած Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի մասին:

Հունաստանի Հանրապետության դեսպան Անտոնիոս Վլավիանոսը, ամփոփելով Հայաստանում աշխատած տարիները, գոհունակությամբ նշեց արդյունավետ համագործակցությունը, կարեւորեց սահմանադրական բարեփոխումների հաջողությունը, նշվեց, որ ժողովրդավարության արմատավորման ու խորացման առումով իր մեծ դերակատարությունն է ունեցել Ազգային ժողովը, որը իր գործունեության մեջ դարձել է ավելի բաց ու հրապարակային: Քննարկվեցին նաեւ նոյեմբերին, ԱԺ նախագահի պաշտոնական հրավերով, Հունաստանի խորհրդարանի նախագահ Աննա Բենակիի Հայաստան այցին առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց հունական կառավարության աջակցությամբ Գյումրիում ու Վանաձորում երկու լողավազանների կառուցումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք կարեւորվող նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am